Բաժիններ՝

ԱՄՆ իրավապահները ձերբակալել են 245 պեդոֆիլների

ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են 245 պեդոֆիլների և փրկել 123 երեխաների, որոնք սեռական բռնության են ենթարկվել։ Այդ մասին գրում է The Washington Times-ը։

Հատուկ գործողությունը ղեկավարել է ԱՄՆ Իմիգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) պետ Ջոն Մորթոնը։ Գործողությունը սկսվել է 2012թ. նոյեմբերին։ Փրկված երեխաներից 44-ը ապրել են հանցագործների հետ։ Նրանցից 5-ը երեք տարեկանից փոքր են։ Մորթոնի խոսքերով, երեխաները զոհ են դարձել իրենց մտերիմ մարդկանց, ում վստահել են։

222-ը ձերբակալվել են ԱՄՆ-ի տարածքում, մնացածը՝ 6 տարբեր երկրներում, Ինտերպոլի հետ համատեղ։

Ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի պեդոֆիլիայի և մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար։ ICE-ի տնօրենը նշել է, որ հատուկ գործողությունները արդեն կատարված ձերբակալություններով չեն սահմանափակվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031