
Երևան-Մասիս ճանապարհին մեքենան կողաշրջվել է և այրվել

Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր՝ հունվարի 4-ԻՆ, ժամը 18։09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պեժո» մակնիշի 16 ՕT 966 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արծրուն Մարտիրոսյան, ծնվ.1976թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Պատահարի հետևանքով ուղևոր Արսեն Ադամյանը (ծնվ.1983թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։