![](/banners/BeFunky-design.jpg)
Բրիջիդ Բարդոն, Ռուսաստանի քաղաքացիությունն ու երկու փղերը
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/brigitte-bardot-anti-fur.jpg)
Բրիջիդ Բարդոն սպառնացել է, որ կտեղափոխվի Ռուսաստան, եթե Ֆրանսիայի իշխանությունները չփրկեն կենդանաբանական այգու երկու փղերին։ Այդ մասին դերասանուհին հայտարարել է այսօր իր բաց նամակում։
Բարդոյի խոսքերով, ինքը պատրաստ է քաղաքացիության ստանալու խնդրանքով դիմել Ռուսաստանից և «փախչել մի երկրից, որը վերածվում է կենդանիների գերեզմանոցի»։
Նամակում խոսք է գնում երկու փղերի մասին, որոնք հիվանդացել են տուբերկուլյոզով։ 2012թ. դեկտեմբերի վերջին որոշում է ընդունվել քնեցնել նրանց, որպեսզի չվարակեն մյուս կենդանիներին։ Ինչպես նշում է Le Monde թերթը, Բարդոն Ֆրանսիայի նախագահին խնդրել է փրկել փղերին, սակայն Ֆրանսուա Օլանդը չի պատասխանել դերասանուհուն։
Իսկ դեռ 2011-ին Բարդոն նամակ էր գրել ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ շնորհակալություն հայտնելով, որ Ռուսաստանում արգելվել է փոկերի ձագերի որսը։ Նամակում դերասանուհին Պուտինին անվանել էր իր «իր սրտի նախագահը»։