Բաժիններ՝

Ամենատարածված հայկական ամանորյա ստերը

«Էս տարի ոչ մեկի տուն չեմ գնալու»։

«Աննախադեպ ամանորյա զեղչեր»։

«Նեղություն մի քաշեք, լավ կերած ենք»։

«Ես էլ քեզ էի ուզում զանգեի… Տարիդ շնորհավոր, ախպերս»։

«Հաստատ Ձմեռ պապին ա բալես։ Պապան չի»։

«Նոր տարուն դժվար Հայաստանում լինենք»։

«Ո՞նց չհիշեցի… համեցեք, նստեք»։

«Մյուս Նոր տարին Դուբայում կնշենք»։

«Միշտ ասել եմ՝ ձեր պասուց դոլման ուրիշ ա»։

«Բոլոր խմորեղեններս տնական են»։

«Բան մի տաքացրեք՝ հինգ րոպեից դուրս ենք  գալու»։

«SMS-ս չես ստացե՞լ…»։

«Նենց սպասում էի, որ երեխեքին էլ կբերեք»։

«Պրիչյոսկադ շատ սիրուն ա ստացվել…»։

«Մեքենան 7 րոպեից տեղում կլինի»։

«Ի՞նչ խոզի բուդ։ Էս անգամ բուդ դնող չկա»։

«Մեռանք ձեր տուն զանգելով…»։

«Ափսոս խմած եմ, թե չէ քեզ մեքենայով տուն կհասցնեի»։

«Հլա հազար տեղ ունենք մտնելու»։

«Ամսի մեկից ծխելը թարգում եմ»։

«Ի՞նչ խմած՝ մի բաժակ գինի եմ խմել»։

«Մենք դուրս գանք. հենց նոր զանգեցին, գյուղից բարեկամներս են եկել»։

«Հլա նայի ինչ սիրուն կուկու ա…»։

«Էս տարին լավ տարի ա լինելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս