
17-ամյա տղան իրեն ցած է նետել Կիևյան կամրջից (լուսանկարներ)

Այսօր` հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկակար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է. «Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք»:
Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 17-ամյա բնակիչ Տիգրան Պ-ն է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քննիչ Ս. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով, քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական ու ձեռագրաբանական:
Ձեռագրաբանական փորձաքննությունից հետո պարզ կլինի նամակի հեղինակը ինքն է, թե ոչ: