
Ռոնալդուն դարձավ դեսպան

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիյաի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն դարձել է «Փրկենք երեխաների» միջազգային բարեգործական կազմակերպության դեսպան։ Նա կմասնակցի երեխաներին սովից փրկելու ծրագրերին, ինչպես նաև ակտիվ և առողջ ապրելակերպի քարոզարշավին։
«Երբ ես իմացա, որ աշխարհում 7 երեխաներից մեկը քաղցած է պառկում քնելու, չկարողացա մերժել մասնակցելու նման նախաձեռնությանը։ Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Փրկենք երեխաներին» կազմակերպությանը։ Որպես հայր գիտեմ, թե որքան կարևոր է իմ երկու տարեկան որդուս համար հնարավորին շուտ ընտելանալ առողջ ապրելակերպին։ Բոլորը պետք է նման հնարավորություն ունենան», – ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է Examiner.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը