Բալոտելիի քույրը երեխայի է սպասում Մարտինսից
Իտալական լրատվամիջոցները նախօրեին հայտնել են, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի քույրը՝ Էբիգեյլը, հղի է Միլանի «Ինտերի» և «Ռուբինի» նախկին հարձակվող Օբաֆեմի Մարտինսից։ Ներկայում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս իսպանական «Լևանտեում»։
«Վերջերս իմացա հղիությանս մասին։ Սա հատուկ պարգև է ինձ Ծննդյան տոների կապակցությամբ», – ասել է Բալոտելիի քույրը Diva e Donna ամսագրին։
Հիշեցնենք, որ ինքը՝ Բալոտելին, մեկ ամիս առաջ նույնպես աղջիկ է ունեցել Ռաֆաելա Ֆիկոյից, սակայն իտալացի ֆուտբոլիստը հայրությունը հաստատելու համար պահանջում է կատարել ԴՆԹ թեստ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը