Սերժ Սարգսյանի եփած ամանորյա ճաշը, որը ստիպված է ուտել ամբողջ Հայաստանը

«Մանկության հիվանդություն է մեզ մոտ, որ բոլորը ուզում են երկիր ղեկավարել, գոնե մեկ անգամ ասել, որ առաջադրվել են, կամ նախագահի թեկնածու են եղել: Շատ երկրներ այդ ճանապարհով անցել են, և զարմանալի չէ, որ այսօր արդեն 15 նախագահացու ունենք»,- galatv.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ-իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը երևույթը համեմատել է մանկական հիվանդությունների հետ: Հիմա, ըստ նրա, Հայաստանը հիվանդ է կարմրուկով, քութեշով կամ ջրծաղիկով, որն իհարկե բուժելի է, բայց ժամանակ է անհրաժեշտ:

«Կարող էինք և չանցնել այդ ճանապարհով, բայց մենք անցնում ենք ամենավատ սցենարով: Հիմա արդեն 15 հոգի հայտարարել են, և եթե նույնիսկ ավելանան էլ, ես չեմ զարմանա, էսօրվա 15-ից մեկը, որը երկրի նախագահն է, ինքն է նախապատրաստել. Սերժ Սարգսյանը ինչ որ եփել է՝ որպես ամանորյա ճաշ, էդ էլ ստացել է: Սովորաբար «ժողովրդավարություն» բառի վրա չի կարելի բան ավելացնել, բայց սա արևելյան ժողովրդավարության արդյունքն է, թուրքմենական, թուրքմենբաշիական ժողովրդավարության դրսևորումն է»,- ասել է Սեյրան Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով այդ ճաշից ստիպված է ուտել ամբողջ Հայաստանը, և ստիպված ենք անցնելու պարզապես մանկական հիվանդությունների ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս