Բաժիններ՝

Էնջլը երազանքներ չի պահում

Երգչուհի Էնջլի 2012թ. բոլոր  ցանկություններն իրականացել են: «2013 թվականին շատ մեծ սպասումներ ունեմ: Ամանորը շատ եմ սիրում: Որտեղ էլ որ տոները նշեմ, միևնույն է, այն ինձ համար հեքիաթային ու անչափ գեղեցիկ տոն է: Երազանքներ չեմ պահում, նպատակներ եմ պահում: Հավատում եմ, որ Ամանորի գիշերը շատ հրաշքներ են կատարվում»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Էնջլը:

Նշենք, որ երգչուհին անձամբ է իրենց տան տոնածառը զարդարում: Դա նրա ամենասիրելի զբաղմունքներից է: «Սիրում եմ այս տոնը և ցանկանում եմ բոլորին հեքիաթային Ամանոր և Սուրբ ծնունդ: Ուզում եմ, որ բոլորից անպակաս լինի հաջողությունը, առողջությունն ու մեծ սերը»,- ասում է  նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս