Բաժիններ՝

Ինքնաթիռը ետ է վերադարձել Մոսկվա` կռվարար տաջիկի պատճառով

Մոսկվա-Խուջանդ (շրջանային կենտրոն Տաջիկստանի հյուսիսում) չվերթը, որն իրականացվում է S7 ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռով, խախտվել է։

Ինքնաթիռը՝ 160 ուղևորներով, բարեհաջող թռել է «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Սակայն, երբ թռչելիս է եղել Սամարայի երկրամասի վրայով, ուղևորներից մեկը (ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրների` Տաջիկստանի քաղաքացի) կռիվ է սարքել և անգամ փորձել ներխուժել օդաչուների խցիկ։

Որոշում է կայացվել ինքնաթիռը ետ վերադարձնել Մոսկվա, որտեղ կռվարար տաջիկին արդեն սպասում էին ոստիկանները։ Նրան այժմ հարցաքննում են՝ արարքի պատճառները պարզելու համար։ Իսկ ինքնաթիռը վերալիցքավորվելուց հետո ի վերջո թռել է Տաջիկստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031