Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյանը հավատում է Ձմեռ պապիկին

«Ինչպես միշտ, ես լավագույն սպասումներն ունեմ: Ես համոզում ունեմ, որ 2013 թվականն անցյալ տարիների բոլոր զարգացումների եզրափակիչ տարին է լինելու: Հուսով եմ, որ 2013թ. կլինի հասարակական շահի հանդեպ ավելի զգայուն, ավելի արդյունավետ տարի: Քաղաքացիական հասարակության համար կունենանք նոր նվաճումներ, նոր որակներ, որոնք, անշուշտ, կբերեն մեզ իրավական պետության կայացմանը»,- ահա այսպիսի սպասումներով է Ամանորը դիմավորելու  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր  Լարիսա Ալավերդյանը:

168.am-ին Լարիսա Ալավերդյանը պատմեց, որ բավական երկար ժամանակ ոչ միայն հավատացել է Ձմեռ պապի գոյությանը, այլև հիմա էլ վստահ է, որ այդպիսի տոնակատարությանն այդպիսի անձ է անհրաժեշտ:

«Այդ գաղափարին մինչև հիմա էլ հավատում եմ»,- նշեց նախկին պատգամավորը: Լարիսա Ալավերդյանն ամանորյա նվերներն առանձնապես չի կարևորում, հնարավոր է` ծաղիկներ նվիրի, իր այդ «թուլության» մասին, ըստ Լարիսա Ալավերդյանի, բոլորը գիտեն:

Նա ևս նշեց, որ միշտ Ամանորի գիշերը դիմավորում է տանը` ընտանիքի անդամների հետ, և այդ առումով 2013 թվականը բացառություն չի լինի:

Կարդացեք նաև

«Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մարդկանց և ցանկանալ՝ ովքեր ունեն հոգսեր, ունեն չլուծված խնդիրներ՝ հուսան և ուրախ լինեն այս տոնին, լինեն ավելի լավատես»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անահիտ Փիլոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս