Բաժիններ՝

Սանտա Կլաուսը ճանաչվել է աշխարհի խոշորագույն գործատու. The Daily Mail

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ` ոչ ոք չի հարցրել, թե ինչպե՞ս է Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը հասցնում ամանորյա մեկ գիշերվա ընթացքում նվերներ բաժանել Երկրի բոլոր երեխաներին: Սակայն գտնվել են մարդիկ, որոնք հաշվարկել են, որ եթե Սանտա Կլաուսը չլիներ հրաշագործ, ապա որքան աշխատուժ կլիներ նրան անհրաժեշտ` 760 միլիոն երեխաներին նվերներ բաժանելու համար:

FedEx և UPS սուրհանդակային ծառայությունների փորձագետները վստահ են, որ նա ակնհայտորեն չէր կարող «յոլա գնալ» մի քանի եղջերուով և էլֆով (բարի ոգի): Նրանք գտնում են, որ Սանտա Կլաուսին անհրաժեշտ կլիներ 12 միլիոն տարբեր մասնագետ` սկսած բեռնողից մինչև օդերևութաբան:

Փորձագետների կարծիքով` Սանտան կարիք կունենար 46 վիթխարի պահեստի, որոնց ընդհանուր տարածքը կազմելու էր ավելի քան 483.000 քառակուսի մետր և միայն 9000 աշխատող, որոնք կզբաղվեին միայն նվերների բեռնմամբ:

Եվս մոտ 7000 մարդ նրա համար պետք է հարթեին օդային ուղիներ, 1000 օդերևութաբան պետք է հետևեին եղանակային պայմաններին և ևս 40.000 մարդ պետք է ապահովեր տարբեր երկրների սահմանների անարգել հատումը:

Կարդացեք նաև

Իսկ եթե ուշադրության առնվի այն հանգամանքը, որ յուրաքանչյուր նվեր կշռում է մոտ կես կիլոգրամ, ապա 760 միլիոն երեխաներին բոլոր նվերները հասցնելու համար կարիք կզգացվեր նվազագույնը 295.747 ինքնաթիռի, իսկ դա 50 հատով ավելին է, քան ներկա պահին կա աշխարհում: Դրա համար էլ Santa Inc կորպորացիան, հավանաբար, աշխարհի խոշորագույն գործատուն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս