Բաժիններ՝

Հենրիխը շատ է ցանկանում, որպեսզի Հայաստնի մասին խոսեն բոլորը. Մխիթարյանի մայր

Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայությունը Հայաստանի հավաքականի և դոնեցկյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մորը՝ Մարինա Թաշչյանին խնդրել է կարծիք հայտնել որդու՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու վերաբերյալ։

«Ուրախ եմ, որ Հենրիխը նման հաջողութոյւնների է հասնում խաղադաշտում։ Աստված տա, որ նա ունենա ամենակարևորը՝ առողջություն և ուժ, որպեսզի կարողանա առաջ շարժվել։ Հաջողությունները խթան են հանդիսանում նրա համար՝ օգնելով առաջադիմել իր թիմի և հավաքականի հետ միասին։

Հենրիխը շատ է ցանկանում, որպեսզի Հայաստնի մասին խոսեն բոլորը։ Իսկ ինձ, որպես մայր, հաճելի է, որ նա ունի նպատակներ և երջանիկ է», – ասել է Մխիթարյանի մայրը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս