Բաժիններ՝

Խորհուրդներ՝ ցրտին դիմակայելու համար

Մինուս 20 ջերմաստիաճանի պայմաններում մարդ կարող է իրեն հրաշալի զգալ, իսկ 0 աստիճանի պայմաններում՝ մահանալ: Ինչպես գրում է «Аргументыифакты»-ին, մարդու մահվան պատճառ դառնում է ոչ թե ցուրտը, այլ մարմնի ջերմաստիճանի անկումը:

Ցրտին դիմակայելու համար  «Аргументыифакты»-ին առաջարկում է հետևյալ խոհուրդները: Պետք է օրգանիզմին ապահովել ներքին էներգիայի անջատման համար անհրաժեշտ նյութերով: Խոսքն, իհարկե, սննդի մասին է: Սակայն պետք է նկատի ունենալ, որ սննդամթերքի ոչ բոլոր տեսակներն են ապահովում այդ էներգիայի անջատումը: Էներգիայի անջատմանը լավագույնս նպաստում են ճարպերը: Եթե այս կամ այն պատճառով անձին ճարպեր ընդունել չի կարելի, ապա խորհուրդ է տրվում դրանք փոխարինել կենդանական ծագման սպիտակուցներով, օրինակ՝ մսով: Միայն նախաճաշից և ճաշից հետո է խորհուրդ տրվում ցրտի պայմաններում դուրս գալ տնից:

Ցրտին դիմակայելու համար «Аргументыифакты»-ին խորհուրդ է տալիս նաև դրսում եղած ժամանակ անընդհատ շարժվել, իհարկե, նաև տաք հագնվել: Խորհուրդ է տրվում անպայման գլխարկ կրել, հակառակ դեպքում՝ օրգանիզմը կորցում է ջերմության 17 տոկոսը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս