Աշխարհի ամենաերկարաժամկետ ազատազրկումները

Կարելի է կարծել, թե ցմահ ազատազրկումը դա շատ է: Սակայն մարդկության պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ մարդուն ազատազրկել են 28 ցմահ ազատազրկման կամ հազարավոր տարիներով:

Այս հարցում ռեկորդը գրանցվել է 1972 թվականին, երբ Մալյորկան ներկայացնող 20-ամյա փոստատարը դատապարտվեց 384.912 տարով՝ նամակները տեղ չհասցնելու համար: Հետաքննության համաձայն՝ փոստատարը տեղ չի հասցրել ավելի քան 4000 նամակ: Դա իսպանական դատական համակարգի պատմության մեջ ամենատևական ժամկետով ազատազրկումն է: Դա ռեկորդային ցուցանիշ է նաև համայն աշխարհի համար:

Իր կնոջը դաժանաբար ծեծելու համար Դադլի Վեյն Կիզերը 1981 թվականին դատապարտվեց 10.000 տարվա ազատազրկման: Դա ցայժմ ԱՄՆ-ում կայացված ամենամեծ ժամկետով ազատազրկման վճիռն է: Դադլին նաև սպանել էր իր մորաքրոջը և քոլեջի ուսանողուհու և դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, որին հավելվել է կնոջ սպանության համար ստացած 10.000 տարին:

Բոբբի Ջո Լոնգը Ֆլորիդայում սերիական մարդասպան և բռնաբար էր: Նա դատապարտվել է 28 ցմահ ազատազրկման: Նա բռնաբարել է ավելի քան 50 կանանց և սպանել է նրանցից մոտ կեսին: Նա ծնվել է ավելորդ X քրոմոսոմով, ինչի հետևանքով սեռական հասունացումից հետո նրա կուրծքը սկսել է աճել: Ընդ որում, նա ունեցել է սեռական դիսֆունկցիա և հաճախակի կոնֆլիկտներ է ունեցել ընտանիքում, ինչն էլ դարձել է նրա բոլոր հանցագործությունների պատճառը:

Կարդացեք նաև

Խուան Կորոնան Կալիֆոռնիա նահանգում սպանել է իր դաշտում աշխատող 25 աշխատողի: Մեկ տարվա ընթացքում նա սպանել է իր մոտ աշխատող 25 ներգաղթյալի և նրանց թաղել է իր ֆերմայում: Դրա համար նա դատապարտվել է 25 ցմահ ազատազրկման՝  յուրաքանչյուր սպանության համար մեկական ցմահ ազատազրկում:

1969 թվականին երկու իրանցիներ դատապարտվեցին 7109-ական տարվա ազատազրկման: Նրանց դատապարտեցին արևելյան կանոններով, և նրանց բոլոր հանցանքները գումարվեցին իրար: Արդյունքում, նրանք ընդհանուր առմամբ ստացան ավելի քան 71 դար ազատազրկում:

Օկլահոման ներկայացնող Դարրոն Բեննալֆորդ Անդերսոնը մի շարք հանցանքների համար՝ սկսած թալանից մինչև բռնաբարություն, դատապարտվել է 2000 տարվա ազատազրկում:  Ավելի ուշ նա իր հանցագործությունների համար ստացավ ևս մի քանի տարվա ազատազրկում՝ մինչև 20.000 տարվա ազատազրկում: 1997 թվականին նա բողոքարկեց իր դատավճիռը և կրճատվեց նրա պատժաժամկետը. նա «կարող» է ազատության մեջ հայտնվել 12.844 տարվա ազատազրկումից հետո:

2000 թվականին Շալոմ Վայսը դատապարտվեց 2000 տարվա ազատազրկման: Նա սովորական գործակատար էր, թալանել էր ամերիկացի բազմաթիվ թոշակառուների և դիմել փախուստի: Դրանից հետո նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և նրան ձերբակալել էին: Դատապարտվելուց որոշ ժամանակ անց նա բողոքարկում է իր դատավճիռը, և նրա պատժաժամկետը կրճատում են մինչև 845 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս