Արագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը, կա հինգ վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Բադեյանի վարած «Mercedes» մակնիշի 05 VV 775 համարաանիշի և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ 24-ամյա Գագիկ Սարգսյանի վարած «Opel» մակնիշի 30 ՏԼ 638 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Mercedes»-ի ուղևորներ 17-ամյա Կարինե Բադեյանը, 14-ամյա Կառլեն Բադեյանը և «Opel»-ի ուղևոր 48-ամյա Նազիկ Բալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկու ավտոմեքենաներում գտնված անձինք եղել են հարազատներ: