Իշխանություններին կմաղթեմ հանգիստ սրտով հեռանալ. Թևան Պողոսյան

2013 թվականից «Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի սպասելիքները մեծ են: Հույս է հայտնում, որ Օձի տարին իսկապես օձային չի լինի: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է պատգամավորը: «Հուսով եմ, որ տարին կլինի ոչ օձային, իսկ եթե լինի օձային էլ, ապա դա կլինի հայտնի «կոբրային տեսակի» ասած գաղափարը, որը կլինի մեր իմաստության, զարգացման, կլինի հաջողության, առողջության, երջանկության, երազանքների կատարման, ինչպես նաև բարեկեցության տարի: Թող Աստված այնպես անի, որպեսզի մեր ազգում միայն լինեն ծնունդներ, թող մեր վատ խնդիրները հեռանան»,- ասել է Թևան Պողոսյանը:

Որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ ի՞նչ կմաղթի իշխանության ներկայացուցիչներին, հարցին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Իշխանություններին կմաղթեմ հանգիստ սրտով հեռանալ: Ինքս, լինելով «Ժառանգություն» խմբակցության անդամ, կմաղթեմ, որ ունենանք նոր նախագահ, և մեր թեկնածուն անպայման հաղթի»,- ասել է Թևան Պողոսյանը:

Ամանորը ԱԺ պատգամավորի ամենասիրելի տոներից է: Մշտապես ցանկություններ և երազանքներ է պահում և հույս հայտնում, որ դրանք կիրականանան: «Ամանորից տպավորվում է ուրախությունը, քեֆը, որ մարդիկ միայն պետք է բարին իրար ասեն: Այն հնարավորություն է, որպեսզի ամբողջ տարին, երբ չես կարողանում տեսնել քո բարեկամներին, կամ պարտավորվում ես միայն տխրության պահերին հանդիպել, այս անգամ կիսենք մեր ուրախությունը»,-  ասել է Թևան Պողոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս