Գիզիրյանի կինը «դավերյա» չի անում, չի թողնում, որ տան առևտուրն ինքն անի
«Ամանորը ես միշտ դիմավորում եմ ընտանիքիս անդամների հետ, իսկ ընտանիքս շիրակցիներն են: Ես շատ եմ սիրում ձմեռը, ձյունը, Նոր տարին ինձ համար դա է, մեկ էլ հիշում եմ բանակում ծառայության ընթացքը, երբ որ սամավոլկա էինք փախնում, ուրախանում, և ուսման ժամանակ դպրոցը»,- galatv.am-ի հետ զրույցում՝ պատմելով ամանորյա իր հիշողությունների մասին, ասել է Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Շիրակի գեներալ մարզպետը հավաստեց, որ մինչև այժմ էլ ինքը հավատում է Ձմեռ պապի գոյությանը: «Հիմա էլ եմ հավատում Ձմեռ պապիին: Խաղաղություն, կայունություն եմ ուզում, որ բերի, իսկ Շիրակի մարզին՝ աշխատատեղեր»: Հարցին, թե ո՞րն է եղել ամենաարժեքավոր և թանկ նվերը Գիզիրյանի համար, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Ամենաթանկարժեք նվեր… ախր չգիտեմ, չեմ հիշում, ավելի ճիշտ չեմ ստացել նման նվեր, դրա համար չեմ հիշում, բայց Ձմեռ պապիկին հավատացել եմ»:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Նոր տարվա ուտեստներից ու քաղցրավենիքներից բոլորից շատ նախընտրում է փախլավան. «Հիմա որ ասեմ, կասեք՝ գլուխգովան է, ես շատ քչակեր եմ, բայց սիրում եմ փախլավա, բայց կնոջս պատրաստած, 100 տոկոսանոց է, շատ լավ է պատրաստում, մի օր կհյուրասիրեմ Ձեզ»:
Նոր տարվա գնումներին Շիրակի գեներալ մարզպետը սովորաբար չի մասնակցում: «Չեն թողնում, հա, ոչ թե ես չեմ ուզում գնումներն անեմ, այլ ինձ չեն թողնում, մեղմ ասած՝ կինս դավերյա չի անում, չի թողնում, որ առևտուրն անեմ»: