Նոր տարվա գնումներն Արծվիկ Մինասյանն անձամբ է կատարում
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար հունվարի 1-ը կրկնակի տոն է: Այդ օրը պատգամավորը Նոր տարուց բացի՝ նշում է նաև իր ծննդյան տարեդարձը:
«Իմ ամենամեծ նվերը ստանում եմ շնորհավորանքների տեսքով, իմ հարազատների կողմից: Դրանից ավելի մեծ նվեր, կարծում եմ, որևէ մեկը չի կարող ակնկալել»,- 168.am-ին ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս տարի ևս Ամանորի գիշերը կանցկացնի ընտանեկան միջավայրում, հունվարի առաջին օրերին կգնա հայրենի գյուղ` Ոսկեթաս, Նոր տարին մայրիկի և եղբայրների հետ շարունակելու համար:
«Այնուհետև ընկերներ, շրջապատ… այնպես, ինչպես հայ ավանդական ընտանիքներում»,- իր ամանորյա առօրյան այսպես նկարագրեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ տան ամանորյա հարդարանքին և պատրաստություններին ինքը չի մասնակցում, սակայն գնումները պատրաստակամորեն վերցնում է իր վրա:
Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ 2013 թվականը կլինի կայացման, քաղաքական ուժերի դերակատարության մեծացման, ի շահ պետականության գործունեության ամրապնդման շրջան: «Աստված տա, ընտրություններն անցնեն բարեհաջող, ժողովրդավարական հիմնական արժեքներին մոտ: Կան նա Երևանի ավագանու ընտրությունները: Թող մայրաքաղաքում ձևավորվի կառավարման արդյունավետ համակարգ: Իսկ մեր ժողովրդին ցանկանում եմ բարեկեցության աճ, արդարության պաշարի ավելացում և վստահություն սեփական երկրի նկատմամբ»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: