
Մոսկվայում կալանքի են առնվել երկու առևտրի կենտրոններ

Մոսկվայի բանկից կատարված յուրացումների գործի շրջանակներում դատարանը կալանք է դրել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երկու առևտրի կենտրոնների վրա։ Այս մասին գրում է «Прайм» գործակալությունը։
Գործակալության տվյալներով, խոսքը վերաբերում է «Նաուտիլուս» և «Весна» առևտրի կենտրոններին։ Այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, իսկ Մոսկվայի Բանկը հրաժարվում է մեկնաբանություն տալ։
Նշենք, որ Մոսկվայի Բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի և նրա տեղակալ Դմիտրի Ակուլինինի դեմ քրեական գործ է հարուցվել 2010 թվականի վերջին։ Հետաքննությունը պնդում է, որ նրանք ապօրինի կերպով 13 միլիարդ ռուբլու վարկ են տրամադրել «Պրեմիեր-Էստեյտ» ընկերությանը, որտեղից այնուհետև այդ գումարները փոխանցվել են Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ Ելենա Բատուրինայի հաշվին։
Բորոդինը մեղադրվում է խարդախության, իսկ Ակուլինինը՝ լիազորությունները յարաշահելու մեջ։ Նրանք երկուսն էլ այժմ հետախուզման մեջ են։