Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանը՝ տարվա լավագույն նախարար

Սփյուռքում տարված զգալի աշխատանքների և վերջին ժամանակներս սիրիահայերի օգնության գործում մեծագույն աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ճանաչվել է «Տարվա լավագույն նախարար»։

Ճանաչողը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» կազմակերպությունն է, որն անցկացնում է մրցանակաբաշխություն՝ «Հայաստանի Հանրապետության զարգացման, արդիականացման գործում իրենց ավանդը ներդրած քաղաքական գործիչներին, հասարակական կազմակերպություններին, իրավաբաններին, փաստաբաններին, ԶԼՄ-ներին, երիտասարդ ակտիվիստներին, երիտասարդական կենտրոններին, հաղորդաշարերին և այլ անձանց ու կառույցների» խրախուսելու նպատակով:

Հրանուշ Հակոբյանից բացի տարբեր անվանակարգերում պատվոգրեր են ստացել նաև այլ պետական պաշտոնյաներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Այսպես,

«Տարվա մարդ» անվանակարգին արժանացել է Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանը։
«Հայաստանի երրորդ Հանրապետության լավագույն ոստիկանապետ» է ճանաչվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Երևանի գրողների միության նախագահ` Աբգար Ափինյանը ճանաչվել է 2012 թվականի տարվա լավագույն մշակութային հասարական գործիչ։

Տարվա լավագույն ֆոտոլրագրող ճանաչվել է Գագիկ Շամշյանը, Լավագույն գրական հասարակական գործիչ է ճանաչվել Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի տնօրեն` Կարո Վարդանյանը։

«2012 թվականի ընթացքում արդյունավետ հասարակական գործունեություն ծավալելու համար»  պատվոգրի է արժանացել «Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ` Մերի Մարգարյանը։

Տարվա լավագույն փաստաբան է ճանաչվել  «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի» փոխնախագահ` Մարտին Շիրիրնյանը,

«Տարվա լավագույն դպրոցի տնօրեն»  անվանակարգում լավագույնը ճանաչվել է թիվ 21 դպրոցի տնօրեն` Նելի Երցյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս