
88-ամյա տղամարդը հայտնվել էր անօգնական վիճակում

Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 29-ին, ժամը 16։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 63 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել 1924թ. ծնված Հ. Պապիկյանին։ Վերջինիս «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։