Բաժիններ՝

Էլինար Վարդանյանն Ամանորին ոչ ավանդական ուտեստներ է պատրաստում

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ

– Ինչպե՞ս եք դիմավորելու Ամանորը:

– Ամանորը դիմավորելու եմ տանը`ընտանիքիս հետ: Նվերներ եմ պատրաստում փոքրիկներիս համար: Աղջիկս շուտով 5 տարեկան է դառնալու: Նամակ էր գնել նվերների ցանկով, և այս  պահին իր նվերներն եմ փնտրում, հուսամ, որ կգտնեմ: Մյուս բալիկս 2 տարեկան է, իրեն միայն ավոտմեքենաներն են հետաքրքրում: Այդ հարցում գործը հեշտացել է: Բնականաբար նվերներ եմ պատրաստել նաև ընտանիքիս մյուս անդամների համար:

– Հաշվի առնելով Ձեր ծանրաբեռնվածությունը` կկարողանա՞ք ամանորյա նախապատրաստություններին լիարժեք նախապատրաստվել:

Կարդացեք նաև

Գիտեք, ես այդքան էլ ավանդական չեմ մոտենում Նոր տարվան, ինչպես հայ տիկնանց մեծամասնությունը: Պարզապես փորձելու եմ հետաքրքիր ուտեստներ պատրաստել, որոնք ավանդական չեն: Կհասցնե՞մ, թե՞ ոչ՝ այս մեկ-երկու օրվա ընթացքում կերևա, բայց դա որպես ողբերգություն չեմ ընդունում:

– Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք:

– Ցանկանում եմ, որ 2013 թվականին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում իսկապես պաշտպանված, հարգված զգա իրեն և ապրի  իրապես  արդարության մթնոլորտում:

Անահիտ Փիլոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս