Ոստիկանական «ցվետոմուզիկա». ՀՀ Ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության (տեսանյութ)
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը ուժեղացված ծառայության անցան Երևանում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը, նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Հրահանգավորելով Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի պահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց տոնական պարեկաման ձևաչափն ու խնդիրները:
Տոնական ծառայոււթյան դուրս եկավ 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով, որոնք շուրջորյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և զվարճանքի վայրերում:
«Տոնական ուժեղացված ծառայությունը՝ ուղղված երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովմանն ու անցանկալի միջադեպերով սիրելի տոնը չմթագնելուն, սկսված է, և կարծում ենք, որ Ամանորի գիշերը հնչող բարեմաղթանքների մեջ գնահատումի ու երախտագիտության խոսք կլինի նաև ոստիկանին, որն այդ պահին իր տանը չէ, որպեսզի մե՛ր տներից չպակասի լուսավոր ու տաք ապահովությունը»,- նշում է Ոստիկանությունը: