Բաժիններ՝

Կալաշնիկովը դուրս է գրվել հիվանդանոցից

«Կալաշնիկով» ավտոմատ-հրազենի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովին հիվանդանոցից դուրս է գրվել։

«Հենց նոր էի նրա հետ խոսում։ Շատ առույգ է, աչքերը փայլում են, շուրջը սիրունիկ աղջիկներ են պտտվում»,- «Ինտերֆաքսի» թղթակցին ասել է Ուդմուրտիայի հանրապետական սրտաբանական կլինիկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սերգեյ Ռյաշիկովը։

Հիշեցնենք, որ կոնստրուկտորը հոսպիտալացվել էր դեկտեմբերի 25-ին։ Մի շարք ԶԼՄ-ներ գրում էին, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սակայն նույն Ռյաշիկովը տեղեկացրել էր, որ Կալաշնիկովը պարզապես պլանային հետազոտություն է անցնում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս