
Թունավորման պատճառը շմոլ գազն էր

Այսօր 10.37-ին Կիևյան փողոցի թիվ 30 շենքի բնակարանից երկու բնակիչներ՝ Համբարձում (1958 թ.) և Անդրանիկ (1989 թ.) նման ախտանիշներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունքից 168.am-ին հայտնեցին, որ վերջիններս թունավորվել էին շմոլ գազից: Հիվանդների վիճակն այժմ լավ է. նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ նույն հասցեից հայտնաբերվել էին Վահագն (1927 թ.) և Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը: Ըստ նախնական տվյալների՝ նրանք մահացել են թունավորումից: