Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի. Վ. Խաչատրյան

Իսկապես Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի: Նման կարծիք է հայտնել «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, Վահագն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում՝ «Ես չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են մասնակցել այս ընտրական ֆարսին, բայց իրականությունն այդպիսին է»,- ասել է նա:

Ըստ Վ. Խաչատրյանի, տարվա ամենակարևոր իրադարձությունը ոչ մրցակցային և կեղծված խորհրդարանական ընտրություններն են, որի տրամաբանական շարունակությունն այն է, ինչ այսօր կա: Եվ հենց դրա պատճառով են մարդիկ արտագաղթում։

«Մենք հիմա ունենք այնպիսի իրավիճակ, որ կարծես թե նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են, բայց թե ինչ թվերով դա կարտահայտվի՝ կիմանանք մեկուկես ամսից: Բայց արձանագրենք, որ 12-ը փակվում է, բայց ՀՀ քաղաքացուն հույս չի տալի, չի նշում այն ուղիները, որը կխոստանա ավելի լավ ապագա»,- ասել է ՀԱԿ անդամը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31