Ստաս Միխաիլովը 30 միլիոն է պահանջում՝ իրեն նմանակելու համար
Երգիչ Ստաս Միխաիլովը 30 միլիոն ռուբլու դատական հայց է ներկայացրել НТВ հեռուստաընկերության, «Կարո-ֆիլմ» կինովարձույթով զբաղվող ընկերության և «Центр идея», «Enjoy Movies» ընկերությունների դեմ։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով փաստաբան Յուլիա Վոլկովային։
Հայցի առիթը կատակերգական ֆիլմն է, որտեղ Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ռե՚ևան մարմնավորում է Ստաս Միխաիլովին։ «Центр идея» և «Enjoy Movies»« ընկերությունները Դուբլյոր» կոչվող ֆիլմի թողարկողն են, «Կարո-ֆիլմ»-ը զբաղվելու է վարձույթով, իսկ НТВ-ն դատական գործում հայտնվել է այն բանի համար, որ դեկտեմբերի 16-ին «Կենտրոնական հեռուստատեսություն» կոչվող հաղորդման ընթացքում ցուցադրել է Ա. Ռևայի հետ հարցազրույց՝ ֆիլմի մասին։
Հարցազրույցի սկզբում Ռևան հայտնվում է հեն Միխաիլովի կերպարով։ Իսկ հաղորդման ընթացքում ցուցադրվում է աթոռին կապված մի աղջիկ՝ ականջակալներով։ Ականջակալները միացված են նոութբուքին, որի վրա պատկերված է Ստաս Միխաիլովը։
Վոլկովայի խոսքերով՝ շեշտը դրվել է Միխաիլովի ճանաչվածության վրա։ «Օրենքն արգելում է օգտագործել մարդու պատկերը (օգտվելով այն հանգամանքից, որ նրան ճանաչում են)՝ առանց նրա հետ համաձայնեցնելու», -ասել է փաստաբանը։
НТВ-ն իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ առայժմ մեկնաբանություններ չի անում։