Լավագույն մասնագիտությունները կանանց համար 2013 թվականին՝ ըստ Forbes-ի
ԱՄՆ-ում բժշկի մասնագիտությունը կանանց համար կլինի լավագույնը 2013 թվականին։ Այդ մասին նշվում է լավագույն մասնագիտությունների վարկանիշային աղյուսակում, որը փորձագետ Լոուրենս Շատկինը կազմել է հատուկ Forbes-ի համար։
Շատկինը վարկանիշը կազմելու համար հիմնվել է մի քանի չափանիշների վրա՝ եկամտի չափը, մասնագիտության պահանջարկը, աշխատավարձի աճի հավանականությունը, ինչպես նաև այն մարդկանց թիվը, ովքեր գոհ են տվյալ մասնագիտությամբ իրենց աշխատանքից։
Պարզվել է, որ բժիշկների 60%-ը գոհ են իրենց աշխատանքից։ Իսկ այս ոլորտում միջին տարեկան աշխատավարձը կազմում է 121 հազար դոլար։
Երկրորդ տեղում նույնպես բուժաշխատողներն են՝ դեղագործները, դիետոլոգները, բուժքույրերը։ Աշխատանքից գոհ են նրանց 52%-ը, իսկ միջին տարեկան աշխատավարձը 70 000 դոլար է։ Երրորդ տեղում բժիշկ-գիտնականներն են։
Ցանկում տեղ են գտել նաև իրավաբանի, դատավորի, ինժեների, հոգեբանի և կրթության ոլորտի խորհրդատուի մասնագիտությունները։