
Նաիրի Հունանյանը Վարդան Սեդրակյանի հաղորդումի՞ց էր ազդվել

Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով իր և Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հարաբերություններին, ասել է, թե ինքը որևէ կապ չունի և չի ունեցել Հունանյանի հետ:
Նրա խոսքով՝ այդ մասին «շատ լավ» գիտեն «համապատասխան մարմինները»:
«Համապատասխան կառույցները գիտեն, որ ես Նաիրի Հունանյանի հետ կապ չունեմ: Այս իշխանությունները հո հիմար չեն, որ՝ իմանալով, որ ես կապ ունեմ ու…: Նաիրի Հունանյանը ասել է, որ 98թ. դիտել է իմ հաղորդումը: Եթե իմ հաղորդումը նայելով` որևէ մեկը, որևէ վատ բան է անում, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասել է էպոսագետ թեկնածուն: