Ձենով Օհանը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Քեռի Թորոսը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան բլոկը, իսկ Վերգոն՝ ՀՀ կառավարությունը

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ անցկացրեց քաղաքական գործիչների ու «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների միջև, որի հիմքում, ինչպես բազմիցս ասել է նա, կառուցված է իր նախընտրական ծրագիրը:

«Ձենով Օհանը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Քեռի Թորոսը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան բլոկը, իսկ Վերգոն՝ ՀՀ կառավարությունը»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Վերջինս նշեց, որ իր հաղթանակի հնարավորությունը գնահատում է 81 տոկոս՝ հավելելով, թե որևէ քաղաքական գործիչ իր նախընտրական ծրագրերով, գաղափարներով, կուսակցությամբ անգամ անցած ճանապարհով իրեն հետաքրքիր չէ:

«Ես բազմիցս ասել եմ, որ ինձ հետաքրքրում են միայն հանրապետության երեք նախագահները, ովքեր ձեռքը դրել են Աստվածաշնչին և իրենք են պատասխանատվություն կրում ազգի և պետության համար: Մնացած բոլոր գործիչներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: «Սասնա Ծռեր» էպոսը չի կարող լինել ընդդիմության էպոսը կամ էլ լինել թշնամական իշխանության նկատմամբ, այն չի կարող լինել Հանրապետական կուսակցության էպոս: Սա բոլոր հայերի էպոսն է»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին մրցակիցներ Ձեզ չե՞ք համարում, էպոսագետը պատասխանեց. «Դե, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեցի ֆինանսապես օգնել՝ չհամաձայնեց, բնական է, որ ինքն իմ համար երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ»:

Տեսանյութեր

Լրահոս