
Մխիկի փեսայի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. մամուլ

«Մենք գրել էինք, որ մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել, և չեն բացառվում պաշտոնանկություններ»,- հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ տեղեկացանք, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Առիթը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի խախտումն է՝ Ռ. Ներսիսյանը մոտ 5 տարի ձգձգել է մի քաղաքացիական գործի քննությունը: Ի դեպ, Ռ. Ներսիսյանը «Կարմիր խաչի» Մխիկի՝ Մխիթար Մնացականյանի փեսան է»: