ԿԸՀ-ն հրավեր է ուղարկել դիտորդների, իսկ թեկնածուներն արդեն սկսել են առաջադրվել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է, 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, հրավեր ուղարկել «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:

Նիստում նաև հաuտատվել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը: Այն, ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանում է ընտրական օրենսգրքով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

Ի դեպ, երկու թեկնածու՝ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Փաստինֆո

 

Տեսանյութեր

Լրահոս