Նոտարները հերթապահելու են՝ հանուն նախագահի թեկնածուների
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է՝
– 2012թ-ի դեկտեմբերի 29-ից 2013թ-ի հունվարի 4-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ընթացքում սահմանվելու է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտարների հերթապահություն՝ ՀՀ Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով:
– Նոտարական վավերացման աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 098-00-87-00, 093-90-91-16, սկսած ժամը 9:00-ից մինչև 18:00: