
Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է. Լիպարտիա

«Զարյայի» կիսապաշտպան Ջաբա Լիպարտիան խոսել է Ուկրաինայի առաջնության մասին։
««Շախտյորը» չափազանց ուժեղ է մյուս թիմերից։ Աnգամ Կիևի «Դինամոն» չի կարող մրցակցել այդ թիմի հետ։ Ահա թե ինչու Ուկրաինայի առաջնությունում ինտրիգը բացակայում է. «Շախտյորը» համարվում է լավագույն ակումբը։
Առաջնության լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, «Շախտյորի» կիսապաշտպաններ Վիլիանն ու Ֆերնանդինյոն ևս ուժեղ ֆուտբոլիստներ են», – վրացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Worldsport-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը