Հիմա ո՞ւմ է սպասում ՀԱԿ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 15:00-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի նիստը, որտեղ քննարկվում էր ՀԱԿ հետագա մարտավարությանն առնչվող հարցեր:

Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափի մասին քննարկումները դեռևս չեն ավարտվել: Ըստ նրա՝ ՀԱԿ-ի որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի մինչև տարեվերջ:

168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում հակված են առաջիկա նախագահական ընտրությունները բոյկոտելու մարտավարություն որդեգրելուն, քանի որ, ըստ նրանց՝ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր չէ պայքարել իշխող վարչակազմի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս