ՀԱԿ-ի շտաբը նիստ է անելու

Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենա ՀԱԿ շտաբի նիստը, որն իր կարգավիճակով ավելի բարձր է, քան ՀԱԿ քաղխորհուրդը: Մեր տեղեկություններով՝ նիստում քննարկվելու է ՀԱԿ առաջիկա մարտավարությունը: Օրակարգում երկու հարց է լինելու՝ բոյկոտե՞լ նախագահական ընտրությունները, թե՞, այնուամենայնիվ, այլ թեկնածու առաջադրել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում ավելի շատ հակված են առաջին տարբերակին, այսինքն՝ բոյկոտին: Միաժամանակ մեզ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ի այլընտրանքային թեկնածուն, եթե իհարկե, ՀԱԿ բարձրագույն մարմինը՝ շտաբը, որոշի չբոյկոտել ընտրությունները, կարող է լինել Լևոն Զուրաբյանը:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31