Չգիտեմ՝ ո՞ր սրիկան է Տեր-Պետրոսյանին պատմել, որ նա 68 տարեկան է. Հայկ Բաբուխանյան

Մենք ողջունում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ճիշտ քայլը իր կյանքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԻՄ կուսակցոթյան նախագահ,ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին որոշմանը:

«Հավանաբար նա հենց երեկ տեղեկացավ, որ 68 տարեկան է, մինչ այդ չգիտեր, որովհետև ասում է, թե այդ տարիքում ինքն առաջադրվել չի կարող: Չգիտեմ՝ ո՞ր սրիկան է նրան պատմել, որ 68 տարեկան է: Թե չէ, մինչ այդ մարդն ուզում էր առաջադրվել: Բայց ինչևէ, ողջունում եմ նրա որոշումը: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար:

Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ մտահոգված չէր ազգի խնդիրներով՝ մարտի 1-ը սարքեցին նրա համար, և մնացած գործողությունները, և երկիրն էին քայքայում և Եվրոպական ատյաններում էին անընդհատ բորբոքում խնդիրը, որպեսզի այս ամենի արդյունքում Հայաստան պետությանը հասցվի վնաս»,- նշեց Հայկ Բաբուխանյանը:

Նաև հավելեց. «Հիմա ամեն ինչ պարզ է: Իրենք խոստովանեցին, որ մարտի 1-ը առևտրի առիթ էր, որով նրանք առևտուր էին անում: Հասան նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ՀԱԿ-ը քանդեց. մարդիկ տեսան, որ բանակցում են մեկ ԲՀԿ-ի, մեկ իշխանությունների հետ: Իսկ նպատա՞կը. յոթ մանդա՞տ: Յոթ մանդատի համա՞ր էր այս կռիվը»:

Կարդացեք նաև

Հակ Բաբուխանյանը շեշտեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը ճիշտ էր կայացվել, քանի որ, նրա խոսքով, վերջինս հաջողությամբ կազմալուծեց նաև ՀԱԿ-ը: «Մենք գտնում ենք, որ շատ վտանգավոր քաղաքական ուժ էր ձևավորվել՝ ի դեմս ՀԱԿ-ի, որը ճոճում էր Հայաստան պետության նավը, որը, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանը բարեհաջող քանդեց ու հեռացավ: Մնացածը թողնում եմ այն մարդկանց, ովքեր ժամանակին իրեն հավատում էին, թող նրանք էլ անեն եզրակացություն»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս