
Տեղի են ունեցել պարտատոմսերի աճուրդներ

Դեկտեմբերի 25-ին տեղի են ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ (AMGN60163155) և (AMGN6014A151) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Տեղաբաշխման ենթակա (AMGN60163155) պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 720 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 600 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 023 444 879 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2610 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
Տեղաբաշխման ենթակա (AMGN6014A151) պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 270 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 013 894 772 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3435 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4913 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: