
ՀԱԿ-ից հեռանում են

Պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարն է Միքայել Հայրապետյանը, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.
1. Հայ ազգային կոնգրեսից,
2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:
Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետևողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի և արևմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար»: