Սպանվել է «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավարը
Նալչիկում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի պետական ագրարային համալսարանի ռեկտոր, այդ հանրապետության խորհրդարանի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Բորիս Ժերուկովը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սպանությունը կատարվել է այսօր առավոտյան, Ժերուկովի՝ համալսարանում գտնվող կաբինետում։ Երկու հանցագործները ներխուժել են շենք, մի քանի անգամ կրակել նրա վրա և անհետացել։
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։