
Նախաքննության ընթացքում «լարված» իրավիճակ է եղել , և հնարավոր է՝ «մի բառ» սխալ եմ ասել. «Հարսնաքարի» գործով վկա

«Հարսնաքարի» գործով դատական նիստը վերսկսվել է: Հրապարակվում են գործով վկա Հրաչյա Զոհրաբյանի նախաքննական ցուցմուքները: Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, թե Նորայր Հայրապետյանն իրեն պատմել է, որ իրենք հարվածել են տուժողներին: Դատաքննության ընթացքում վկան ասաց, որ Նորայր Հայրապետյանն իրեն պատմել է, թե միայն ինքն է հարվածել տղաներից մեկին: Վկան նշված հակասությունը բացատրեց նրանով, որ լարված իրավիճակ է եղել նախաքննության ընթացքում, և հնարավոր է՝ «մի բառ» սխալ է ասել: Տուժողը նշեց, որ դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքներն ավելի հստակ են:
Նախաքննության ընթացքում վկան հայտնել է նաև, որ համալիրի տեսանկարահանող սարքերը խափանվել էին 2011թ. աշնանը:
Ինչ վերաբերում է նրան, որ հակասություններ կան տուժողի հայտնած ժամերի միջև, ապա վկան դարձյալ նշեց, որ այդ ժամանակ լարված իրավիճակ է եղել և հնարավոր է՝ ինքը ժամերը շփոթած լինի:
«Եղե՞լ է հանգամանք, որ ցանկացել եք ասել, բայց Ձեզ չեն թույլատրել»՝ դատարանի հարցին, տուժողը պատասխանեց՝ ո´չ:
Հաջերդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: