Կհրապարակվեն «Հարսնաքարի» գործով վկայի նախաքննական ցուցմունքները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալների պաշտպանները վկա Հրաչյա Զոհրաբյանին:

Հաշվի առնելով, որ վկա Զոհրաբյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ՝ մեղադրողներ Արմեն Մարուխյանը և տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեցին հրապարակել վկա Զոհրաբյանի ցուցմունքները:

Տիգրան Եգորյանը նշեց, որ  նախ հակասություննե8ից մեկը վերաբերվում է ժամերին և հաշվարկներին: Ըստ նրա՝ հակասություն կա, թե ինչ է Դավիթ Ադամյանը հայտնել Հրաչյա Զոհրաբյանը, կա նաև հակասություն մեղադրյալ Նորայր Հայրապետյանի՝ վկայի հետ ունեցած խոսակցության հետ կապված:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը. վկայի ցուցմունքները կհրապարակվեն ընդմիջումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31