Բաժիններ՝

Վրաստանի քաղաքական գործիչները «կոկորդիլոս»թմրամիջոց են օգտագործում. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքական գործիչներից ոմանք օգտագործում են  մի մասն օգտագործում են «կոկորդիլոս» կոչվող թմրամիջոց (դեզոմորֆինի ժարգոնային անվանումն է)։ Ըստ Gruzia-Online-ի, Սահակաշվիլին այդ մասին ասել է այսօր  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։

«Ինձ հենց նոր պատմել են, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ, այսպես կոչված, «կոկորդիլոս» թմրամիջոցներ են ներմուծվել,- իր կուսակիցների հետ կիսվել է Սահակաշվիլին,- Պարզվում է՝ երբ դրանք օգտագործում ես, քեզ թվում է, թե առաջ ես գնում, սակայն իրականում սկսում ես ետ գնալ… Ակնհայտորեն, Ռուսաստանից ներկրվող այդ սարսափելի թմրամիջոցների ազդեցության տակ է գտնվում վրացական քաղաքական գործիչների մի լուրջ մասը, և դա արտահայտված է նրանց դեմքերին»։

Վրաստանի նախագահը չի կոնկրետացրել, թե ում նկատի ունի։ Կարելի է ենթադրել, որ Սահակաշվիլին խոսել է իր քաղաքական հակառակորդների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31