Բաժիններ՝

«X Factor»-ի «աստղերի» վարկանիշն անցավ հայ որոշ «աստղերի» վարկանիշից (տեսանյութ)

Մինչ «Շանթ» հեռուստաընկերությունը շարունակում է նկարահանել իր շոու-ծրագրերն ու ամանորյա հաղորդումները, համացանցում հեռուստաընկերության հասցեին քննարկումները չեն դադարում: Շաբաթներ առաջ, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնված «X Factor»-յան հերթական շոուն այնպես ցնցեց հեռուստադիտողին, որ այսօր էլ դեռևս շարունակվում են քննադատություններ հնչել ժյուրիի անդամների հասցեին:

Ինչպես հայտնի է, գլխավոր «դերերում» «X Factor»-ի մասնակիցներ Արթուր Բաղդասարյանն ու Շաքե Մովսիսյանն են:

Եթե Արթուր Բաղդասարյանի դեպքում հանրությունը զարմացավ ժյուրիի ըմբռնումով մոտենալու և մինչև վերջ մասնակցին «դիմանալու» փաստից, ապա Շաքե Մովսիսյանի դեպքում կրքերը թեժացան ժյուրիի անդամ Ավետ Բարսեղյանի մեկնաբանություններից: Երկու դեպքում էլ, անկասկած, «Շանթ» հեռուստաընկերությունը մեծ լսարան հավաքեց: Ոչ մի հանդիսատես առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ մասնակիցների վրա ծիծաղելու, կարեկցելու կամ ժյուրիների անդամներին իրենց կողմից մի երկու խոսք ասելու համար: Համացանցում քննարկումները դեռ չեն դադարել: Ծրագրի՝ YouTube ներբեռնած հեռուստատեսային տարբերակները հետաքրքրում են շատերին: Այդ շոու-ծրագրերի պատառիկներն այնքան մեծ լսարան  ու դիտումներ են հավաքել, որ գերազանցել են անգամ տեղի շոու-բիզնեսյան որոշ ներկայացուցիչների վերջին «հիթերի» դիտումները:

«Շանթ» հեռուստաընկերությանը ոմանք նաև հարցեր են ուղղում՝ «չե՞ք տեսնում՝ ովքեր են մասնակցում ծրագրերին», «իմացեք՝ ում  կարելի է  ընդունել», և նմանատիպ բովանդակությամբ մի շարք հարցեր:
YouTube-ի օգտատերերից մեկը, Արթուր Բաղդասարյանի ելույթի տեսանյութի տակ իր պարտքն է համարել մեկնաբանություն թողնել՝ նշելով, որ Արթուր Բաղդասարյանը «հոգեկան շեղումներ ունի», անգամ Էջմիածին քաղաքից չէ, ինչն այդպես վստահ ու մեծ հպարտությամբ նշում էր մասնակիցը:

«Ո՞վ է սրան թողել հելնի բեմ, էսի տեղով հոգեկան հիվանդ ա: Էջմիածնում սենց ապուշներ չկան: Էջմիածնում կարգին մարդիկ են մնում: Իմացեք, որ էս հաստատ սարքած ա, ես դրանում համոզված եմ»,- YouTube-ում տեսանյութի տակ մեկնաբանել է օգտատերերից մեկը: Եթե Շաքե Մովսիսյանի դեպքում ծրագրի կազմակերպիչները միջամտեցին՝ Շաքեից պահանջելով դադարեցնել քննարկումներն ու հեռուստաընկերության հասցեին հնչեցվող բողոքները, ապա Արթուր Բաղդասարյանի դեպքում խնդիրն այլ էր: Մարդիկ հեռուստաընկերությունից պահանջում են մասնակիցների հնարավորինս խիստ ընտրություն՝ հետագայում նման սկանդալներից և մասնակիցներին ազգի առաջ խայտառակելուց խուսափելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս