«Ազատություն» կուսակցության համագումարը միաձայն որոշեց առաջադրել Բագրատյանին
«Ազատություն» կուսակցության համագումարում քիչ առաջ միաձայն որոշում ընդունեց Հրանտ Բագրատյանին առաջադրել 2013թ. նախագահական ընտրությունների թեկնածու։
Նշենք, որ Խուլ ու համրերի մշակույթի պալատում այսօր մեկնարկել է «Ազատություն» կուսակցության համագումարը։ Իսկ ՀՀ նախկին վարչապետի թեկնածությունը մոտ մեկ ժամ առաջ պաշտոնապես առաջադրել էր կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը։