Սուրենյանցը չի վիճարկում, որ վերցրել է գումարը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր ևս հետաձգվեց Սուրեն Սուրենյանցի գործով դատական նիստը: Վերջինիս պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 8-ը: Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր ամբաստանյալի չներկայանալու պատճառով:

Ս. Սուրենյանցը «Pastinfo.am»-ի հետ զրույցում նշել էր, որ չի վիճարկում, որ վերցրել է գումարը: Նրա համոզմամբ՝ գործի մեջ քրեական էլեմենտներ չկան և քանի որ իր կարծիքով ոստիկանության Արաբկիր բաժնի քննիչը ոչ իրավաչափ է գործել, Սուրենյանցը ցանկացել է, որ գործում ներգրավվի փաստաբան իր իրավունքներն առավելագույնս պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս