Բաժիններ՝

Փոխվում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը փոխվում է:  Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը։

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ավարտել է Մինսկի խմբի համանախագահի իր առաքելությունը:

Ինչպես «Թրենդ»-ին տեղեկացրել են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունից, մինչև նոր մշտական համանախագահի նշանակումը Բրադկեին ժամանակավորապես կփոխարինի Յան Քելին:

Դեսպան Քելին 2010 թվականից ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է: 2007-2009 թվականներին նա ղեկավարել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի բաժինը, իր դիվանագիտական գործունեության ընթացքում չորս տարի նաեւ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանն է աշխատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31