«Subaru»-ն գլխիվայր շրջվել է ձորը. վարորդը իր ուժերով դուրս է եկել մեքենայից

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ 29-ամյա Վանյա Ղազարյանը, վարելով «Subaru» մակնիշի 30 ԼՕ 329 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 3 մետր գլխիվայր շրջվել ձորը՝ հայտնվելով գետի մեջ: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը չի տուժել, իր ուժերով դուրս է եկել ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Փրկարարներն ու ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերեցին ձորից:

Վթարի հիմնական պատճառը եղել է մերկասառույցը և արտաքին նշանների բացակայությունը: Նշված հատվածը համարվում է ոլորան, իսկ հիշեցնող ցուցանակը բացակայում է:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Տեսանյութեր

Լրահոս