
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են «Վազ 21099» մակնիշի 17 ՏՕ 543 համրանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 33 TU համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու ևս 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Վարորդներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարաները:
Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանությունը փորձում է պարզել Վարորդների և վիրավոր անձանց ինքնությունները:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից ավտոմեքենաները՝ քարշակի օգնությամբ տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: